ՀՀ ՊՆ-ն աշխատում է «Պատիվ ունեմ» ծրագրով կարգավորումների վրա, ստանում առաջարկներ՝ ինչպես որոշել այն նշաձողը, որով գիտական ոլորտում նշանակալի կամ բացառիկ կարողություններ ունեցող երիտասարդները կարող են առանձնացվել հետագայում գիտական վաշտերում ծառայելու համար: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարը:

«Մենք պետք է օրենքով սահմանված կարգով այդ գործընթացն ավարտած լինենք մինչև ապրիլ, բայց վստահ եմ, որ ավելի շուտ, տոնական օրերից հետո կառավարության որոշումների նախագծերը երևի թե պատրաստ կլինեն, և մենք դրանք քննարկման կներկայացնենք»,– մասնավորապես նշել է ՀՀ ՊՆ ղեկավարը:

Նշենք, որ վերջերս ԱԺ-ում ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով պարտադիր զինծառայությունից տարկետում կտրվի միայն նպատակային ուսումնառության համար, այսինքն՝ «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցներին:

«Պատիվ ունեմ» ծրագրով քաղաքացիները տարկետում կստանան, եթե սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն անցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, ծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: