Դոնեցկի պայթյունի կազմակերպման գործում մեղադրվում են «ուկրաինացի դիվերսանտները»:

Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն սպանվել է Դոնեցկի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ ուրբաթ երեկոյան, ևս չորս անձ վիրավորվել է: Ծանր վիրավորվել է Հարկերի և եկամուտների նախարար՝ Ալեքսանդր Տիմոֆեևը: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատել է Զախարչենկոյի մահվան փաստը:

Պայթյունն անվանվել է տերորիստական: Պայթյունը տեղի է ունեցել «Սեպար» սրճարանում, ժամը 17:30-ին:

Հետագայում Ուկրաինայի անվտանգության ծառայությունն առաջադրեց սպանության երկու վարկած` ներքին քրեական հետապնդումներ և «Մոսկվայի ձեռքը»: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ընդհակառակը, մեղադրել է Կիևին՝ տարածաշրջանում լարվածություն ստեղծելու մեջ:

Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվողներն արդեն ձերբակալվել են, հաղորդում է «Ինտերֆաքսը»: