Սեպտեմբերի 1-ի առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ մտադիր էնի քայլերթով հատել Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը, սակայն այդ «նախաձեռնությունը», ինչպես և սպասվում էր, տապալվեց: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում», - ասվում է գրառման մեջ: