«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններով մի շարք երկրների՝ ազգությամբ հայ քաղաքացիներ կկարողանան դիմել և ՀՀ քաղաքացիություն ստանալ տվյալ պետությունում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: Համապատասխան օրենքի նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 6-ի նիստի օրակարգում:

«Կառավարությունը հաստատում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիրը կարող է տրվել տվյալ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում», - նշվում է նախագծում:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքն ընդունվել է 1995 թվականի նոյեմբերի 6-ին: