Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը հայտնում է, որ երեկ Իրանի Հանրապետությունից Հայաստան ժավելի սպիրտ տեղափոխող բեռնատար ավոտոմեքենան վթարվել է, և ժավելի սպիրտը թափվել է Արփա գետ։ Դեպքը տեղի է ունեցել Վայք քաղաքի մոտակայքում։

Համայնքի ղեկավարը պատահարի մասին տեղեկանալուց անմիջապես հետո կապ է հաստատել համայնքների վարչական ղեկավարների հետ, որպեսզի համայնքների բնակիչներին տեղեկացնեն, որ ժամանակավորապես Արփա գետից չօգտվեն:

«Գետից չօգտվեն և՛ ոռոգման, և՛ լողալու, և ՛ձուկ որսալու նպատակով, մինչ մեզ լրացուցիչ կտեղակացնեն, մենք էլ համայնքների բնակիչներին կհայտնենք» - ասել է Սահակյանը։

Դեռևս անհայտ է թե պատահարի արդյունքում ինչ ծավալի սպիրտ է լցվել գետը։