ՌԴ-ն կասեցրել է ԱՊՀ միջպետական հետախուզման մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հետախուզումն իր տարածքում։ Որոշումն ընդունվել է Մարտի 1-ի գործի նյութերը հետազոտելուց հետո։

ՌԴ տարածքում Հարությունյանին ոչինչ չի սպառնում։ Սակայն ԱՊՀ երկրներ գնալիս նրան կարող են ձերբակալել ու հանձնել ՀՀ-ին։

ՀՀ դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, որ չէր դիմել ՌԴ իրավապահներին Հարությունյանի հարցով։ Հայցը ոչ թե ՀՀ-ից էր եկել, այլ միջազգային հետախուզման գծով, հայցի մեջ նշված էր անգամ Հարությունյանի մոսկովյան հասցեն։

Ավելի վաղ «Ինտերֆաքսը» գրել էր, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է 2002թ-ից ու արտահանձման չի ենթարկվի։