Ազգային ժողովը միաձայն ընդունել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը: ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ նախագծի վերաբերյալ «Հանրապետական» խմբակցության պատգամավորիների առաջարկներն ու դիտողություններն ընդունելու համար:

«Ուզում եմ գոհունակությամբ փաստել, որ կառավարությունը շտկել է մտահոգության առիթ հանդիսացած բոլոր հարցերը: Փաստորեն, կառավարությունը դրսևորեց բարձր պրոֆեսիոնալիզմ և ադեկվատություն, և նախագիծը դարձավ իրավաբանորեն ճիշտ և գրագետ», - ասել է Հովհաննիսյանը: