TripAdvisor ամերիկյան պորտալը կազմել է Ասիայի լավագույն 25 թանգարանի ցանկը՝ առաջնորդվելով այցելուների գնահատականներով:

Վարկանիշում ընդգրկվել են նաև Երևանի Հայոց ցեղասպանության թանգարանն(9-րդ հորիզոնակ) ու Մատենադարանը(25-րդ հորիզոնակ):

Վարկանիշը գլխավորում է Վիետնամի Հոշիմին քաղաքում գտնվող Պատերազմի զոհերի թանգարանը, որը բացվել է 1975 թ-ին։ Հաջորդ տեղում է Կամբոջային Պնոմպեն քաղաքի Տուոլսլենգի ցեղասպանության թանգարանը։ Տուոլսլենգ քմերերեն նշանակում է «Թունավոր ծառերի բլուր»։ Լավագույն եռյակում է չինական Տերակոտե զինվորների և ձիերի թանգարանը։ Ստորև ներկայացնենք ամբողջ ցուցակը։

  1. Պատերազմի զոհերի թանգարան (Վիետնամ, Հոշիմին)
  2. Տուոլսլենգի ցեղասպանության թանգարան (Կամբոջա, Պնոմպեն)
  3. Տերակոտե զինվորների և ձիերի թանգարան (Չինաստան, Սիան քաղաքի մոտակայք)
  4. Արգելված քաղաք (Չինաստան, Պեկին)
  5. Հիրոսիմայի Համաշխարհային հուշահամալիրը (Ճապոնիա, Հիրոսիմա)
  6. The Battle Box (Սինգապուր)
  7. Վիետնամի կանանց թանգարան (Վիետնամ, Հանոյ)
  8. Կայսերական պալատի թանգարան (Թայվան, Թայբեյ)
  9. Հայոց ցեղասպանության թանգարան (Հայաստան, Երևան)
  10. Վիետնամի ազգագրության թանգարան (Վիետնամ, Հանոյ)
  11. Կամբոջայի պատերազմի զոհերի թանգարան (Կամբոջա, Սիեմ Ռիպ)
  12. Բաց երկնքի տակ թանգարանի - Հակոնե (Ճապոնիա, Հակոնե-մակի)
  13. Yodhasthal (Հնդկաստան, Բհոփալ)
  14. Takenaka Carpentry Tools Museum (Ճապոնիա, Կոբե)
  15. The Intan (Սինգապուր)
  16. Ռոբերտ Թեյլորի համաշխարհային զինանոցի թանգարանը (Վիետնամ, Վունգթաու)
  17. Հոնկոգի պատմության թանգարան (Չինաստան, Հոնկոնգ)
  18. Hall of Fame (Հնդկաստան, Լեհ)
  19. Chimei թանգարան (Թայվան, Annan)
  20. Lama տաճար (Չինաստան, Պեկին)
  21. TangBo արվեստի թանգարան (Չինաստան, Սիան)
  22. Victoria Memorial Hall (Հնդկաստան, Կալկութա)
  23. Hellfire Pass-ի հիշատակի թանգարան (Թաիլանդ, Sai Yok)
  24. Chinatown ժառանգության կենտրոն (Սինգապուր)
  25. Մատենադարան (Հայաստան, Երևան)