Մայրաքաղաքում գործող երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների դիմաց ամսական ֆիքսված 8000 դրամ կսահմանվի: Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ այդ նախագծով գործող բոլոր դպրոցները հավասար խաղի կանոններով կշարունակեն իրենց գործունեությունը:

«Շատ երաժշտական դպրոցներ կան, որտեղ այս որոշումից հետո վարձը կէժանանա, կան դպրոցներ, որտեղ կթանկանա, հենց այդ դպրոցներում սովորող 900 երեխայի համար մենք արտոնություններ ենք սահմանել»,- ասաց նա:

«Ելք» ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի խոսքով` մարզերից Երևան եկող երեխաները կտուժեն: «Ես մարդկանց գիտեմ, ովքեր նույնիսկ 1000 դրամ թանկացման դեպքում իրենց երեխաներին դպրոց չեն բերի»,- ասաց նա:

Հարցը Երևանի ավագանու կողմից ընդունվեց ձայների 60 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ: