Դոնեցկի ժամանակավոր ղեկավար է նշանակվել «Ժողովրդական խորհրդի» նախագահ Դենիս Պուշիլինը, ով այդ պաշտոնում փոխարինում է օգոստոսի 31-ին սպանված Ալեքսանդր Զախարչենկոյին:

Ռուսաստանի աջակցությունը վայելող Դոնեցկը լքել են սպանված Զախարչենկոյի խորհրդականները և այլ պաշտոնյաներ, ովքեր վնասվածքներ են ստացել ռուսամետ անջատականների առաջնորդի վրա հարձակման ժամանակ:

Հիշեցնենք, որ Զախարչենկոն սպանվել է օգոստոսի 31-ին Դոնեցկի կենտրոնի սրճարաններից մեկում իրականացված պայթյունի հետևանքով: Զոհվել է նաև նրա թիկնապահը, ևս 12 մարդ վիրավորվել է:

Ռուսաստանն ուկրաինական հատուկ ծառայություններին է մեղադրում նրա սպանության համար։ Կիևը, սակայն, հերքում է մեղադրանքները։