Հակառակ ՀՀ ու ՌԴ մամուլում վատատեսական հրապարակումների, 2 երկրների հարաբերությունները դինամիկ են զարգանում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում։

«Համոզված եմ հարցերը կլուծվեն, և մենք հենվելու ենք մեր դաշնակցական հարաբերությունների հետաքրքրությունների, մեր երկրների շահերի, երկիրների ինքնիշխանության ու ներքին գործերին չխառնվելու սկզբունքների վրա» - ասել է Նիկոլ Փաշինյան։

Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը շեշտեց երկկողմ հարաբերությունների հատուկ բնույթը: «Այսօր Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները առաջընթաց կերպով զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերությունների, ռազմական ոլորտներին, անվտանգության հիմնախնդիրներին, տնտեսական համագործակցությունը» - ասաց նա:

ՌԴ նախագահը ընդգծեց համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև հիշատակեց միջուկային եւ ջերմային էներգետիկայի մասին: Նշեց նաև, որ զարգանում են երկու երկրների հարաբերությունները նաև մետալուրգիայի եւ մեխանիկական արդյունաբերության ոլորտներում:

«Մի խոսքով, մենք զրուցելու շատ թեմաներ ունենք» - հավելեց Պուտինը՝ շեշտելով , որ անցյալ տարի առեւտրաշրջանառության աճը կազմել է գրեթե 30 տոկոս և հույս հայտնելով, որ այս տարվա վերջին այդ ցուցանիշը կավելանա: