Շաբաթ երեկոյան վթարի ժամանակ մահացել է Աբխազիայի վարչապետ՝ Գենադի Գագուլիան, հայտնել է կառավարության մամուլի քարտուղար Դիանա Զանտարիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտ 22:00-ին, Մյուսերի ոստիկանական կետից քիչ հեռու:

Ըստ տեղեկությունների, Գագուլիայի վարորդը և թիկնապահները չեն տուժել: