Փհենյանում կիրակի՝ սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի հիմնադրման 70-րդ տարեդարձի կապակցությամբ զորահանդես է անցկացվել։

Այս զորահանդեսին ներկայացված է եղել ավելի քիչ թվով հրթիռ, քան նախորդ նմանատիպ միջացառմանը, ինչպես նաև բացակայում էին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները։

Միաժամանակ, զորահանդեսի մասնակիցների մոտ կեսը քաղաքացիական մասնագիտությունների ներկայացուցիչներ են եղել, ինչպես, օրինակ, բժիշկներ ու ինժեներներ։

Զորահանդեսի սկզբում չեզոք ելույթով է հանդես եկել Հյուսիսային Կորեայի խորհրդարանի նախագահ Կիմ Գյոն Նամը և շեշտել Հյուսիսային Կորեայի տնտեսական նպատակները, ոչ թե միջուկային ներուժը, փոխանցում է AP-ն։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկա է եղել զորահանդեսին, սակայն ելույթով չի դիմել մասնակիցներին ու հյուրերին։ Դիտորդների կարծիքով՝ միջուկային հզորությանը շեշտի բացակայությունը կապված է Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավմամբ։