Կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 13-ին կկայանա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը:

«Դաշնամուրային զուգանվագ» խորագրով համերգային երեկոյին հանդես կգան Սեդրակ և Կամիլա Երկանյանները (դաշնամուր)՝ ներկայացնելով հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ։

Հայր և դուստր Երկանյաններով առաջին անգամ հանդես են գալու համերգով, հիմնականում հայաստանյան պրեմիերաներ են ներկայացնելու: Առաջին անգամ Հայաստանում հնչելու է Բախի երկու կոնցերտ: Առաջին անգամ կներկայացվեն Պուլենկի սոնատը երկու դաշնամուրի համար, Մայքլ Աշճյանի «Տանգոն» և ամերիկահայ կոմպոզիտոր Դայանա Գուլքասյան-Ռաբեի «Տանգոն»:

«Տաղարան»-ն սեպտեմբերի 27-ին հանդես է գալու Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված համերգով: