«Ժամանակ» թերթը գրում է.

«Այսօր հրավիրված ԱԺ «Ելք» խմբակցության նիստում, ի վերջո, որոշվելու է խմբակցության նոր ղեկավարի հարցը, որի պաշտոնը թափուր էր մնացել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո:

Խմբակցության անդամներ Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը ցանկացել են այդ պաշտոնում տեսնել Սասուն Միքայելյանին, սակայն նա հրաժարվել է առաջարկից, և ընտրությունը կանգնել է ՔՊ անդամ Լենա Նազարյանի վրա, ով էլ այսօր կընտրվի «Ելք» խմբակցության նոր ղեկավար»: