Թուրքական դատարանը Վանի նախկին քաղաքապետի և մի շարք քուրդ գործիչներ դատապարտել է 6-9 տարվա ազատազրկման։

Թուրքական Ahvalnews-ի փոխանցմամբ՝ Վանի նախկին քաղաքապետ Բեքիր Քայայի դատապաշտպանները պահանջել են արդարացնել իրենց պաշտպանյալին, սակայն դատարանը նրան 8 տարի և 9 ամիս ազատազրկան է դատապարտել։ Քանի որ քաղաքապետը ստորագրությամբ ազատ է արձակված, նրա արագ հայտնաբերելու և կալանավորելու որոշումը լրացուցիչ է կայացվել։

Նախկին քաղաքապետը մեղադրվում է «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեջ։

Նշենք, որ մի քանի տարի առաջ Վանի քաղաքապետ եղած ժամանակ Բեքիր Քայան այցելել է Հայաստան: