Բաթումում կայացել է Ռուսուդան Սիխարուլիձեի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի մարմնամարզության հավաքականը։

Մեծահասակների պայքարում Արթուր Ավետիսյանը գրավել է օղակների վրա 1-ին, բազմամարտում և նժույգթափերում 3-րդ տեղը։

Երիտասարդների պայքարում Էրիկ Բաղդասարյանը նվաճել է 2 ոսկե մեդալ, Ժորա Սմբատյանը`ոսկե, բրոնզե ու արծաթե, Գագիկ Խաչիկյանը երկու արծաթե, իսկ Նարբե Հակոբյանը՝ մեկ բրոնզե մեդալներ։

Տղամարդկանց թիմը 9 երկրների պայքարում գրավել է 3-րդ տեղը։