Չինաստանի կենտրոնական Շենսի նահանգում չորեքշաբթի երեկոյան տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19։06-ին Հանչժուն քաղաքի շրջանի Նինցյան գավառում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կմ խորությամբ:

Առայժմ տեղեկություններ չկան տուժածների և ավերածությունների մասին: