Ոստիկանները զինաթափել են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Նշվում է, որ ոստիկանները Toyota Prado մակնիշի մեքենայից բերման են ենթարկել 5 անձի:

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը չհերքեց և չհաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ առայժմ հրապարակման ենթակա տեղեկատվություն չունեն: Փոխանցում է ՊանԱրմենիան-ը։