Միրզոյան քառյակը սեպտեմբերի 25-ին ելույթ է ունենալու Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում (ճանաչված քանդակագործ, գեղանկարիչ և մանկավարժ Նիկողայոս (Նիկոլայ) Նիկողոսյանի ցուցասրահ)։ Քառյակի ջութակահարուհի Սոնա Ազարյանը նշեց, որ համերգ կազմակերպելու նախնական պայմանավորվածություն դեռ անցած տարի էր ձեռք բերվել, փոխնցում է Panorama.am-ը։

Ջութակահարուհին տեղեկացրեց, որ համերգին քառյակը կատարելու է լոնդոնաբնակ երիտասարդ հայ կոմպոզիտոր Տիգրան Գրիգորյանի «Ave Verum» ստեղծագործությունը։

Սեպտեմբերի 26-ին Միրզոյան քառյակը ելույթ է ունենալու Կալուգայի արվեստի 13-րդ միջազգային փառատոնում, որի կազմակերպիչը ՌԴ մշակույթի նախարարությունն է։ Ս. Ազարյանի խոսքով, փառատոնին մասնակցելու հրավեր վեց ամիս առաջ են ստացել։

Միրզոյան քառյակը հիմնադրվել է 2013թ-ին։ Քառյակի երաժիշտներն են ջութակահարներ Արամ Ասատրյան, Սոնա Ազարյանը, ալտահար Արմեն Թորոսյանը, թավջութակահար Վահան Գրիգորյանը։