ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործումը կթույլատրվի, եթե այն չսպառնա Սևանա լճին և Ջերմուկի ջրային պաշարներին, փոխանցում է ՊանԱրմենիան։

«Մեր եզրակացությունը պետք է հիմնված լինի միայն փաստերի վրա։ Հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը մերժել է մեր՝ փաստերի շուրջ եզրահանգումներ կառուցելու առաջարկը։ Մեզ պետք է միջազգային՝ անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է երկու հարցի պատասխան ստանալ, թե որքանով է նախագիծն անվտանգ Սևանա լճի և Ջերմուկի ջրերի համար։