ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Էդգար Սեդրակյանին նշանակելով Վճռաբեկ դատարանի դատավոր։

ՀՀ նախագահի համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի «Էդգար Սեդրակյանին Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-018-Ա որոշումը՝ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.

Էդգար Սեդրակյանին նշանակել Վճռաբեկ դատարանի դատավոր»: