Իրավապահները խուզարկում են Yerevan Today լրատվական կայքի խմբագրության գրասենյակը: Այս մասին հայտնեց լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, փոխանցում է ՊանԱրմենիան-ը։

Նա ասաց, որ մանրամասները կներկայացնի ավելի ուշ:

Նշվում է, որ կայքը հայտնի է, մասնավորապես, Մարտի 1-ի գործով մեղադրյալ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներն ակտիվորեն տարածելու շնորհիվ։ Ինքը՝ Քոչարյանը, օրերս հարցազրույց էր տվել կայքին, որտեղ քննադատել էր գործող իշխանություններին։