ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է չինացի գործարար` Alibaba կորպորացիայի ղեկավար Ջեկ Մային, որ մտադիր չէ թոշակի անցնել: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» ծրագրին տված հարցազրույցում:

Նշենք, որ ՌԴ նախագահի հանդիպումը ՌԴ և արտասահմանյան գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում: The New York Times-ը հայտնել էր, որ Ման թոշակի է անցնում սեպտեմբերի 10-ից, երբ կլրանա նրա 54 տարին: 2013թ-ին Ման հեռացավ Alibaba կորպորացիայի գործադիր տնօրենի պաշտոնից, սակայն մինչ օրս մնում էր ընկերության դեմքը: Ակնկալվում է, որ նա լիազորությունները կհանձնի գլխավոր տնօրեն Դենիել Չժանգուին: