Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը «Կախարդական սրինգ» օպերան կներկայացվի Քուվեյթում` երկրի օպերային թատրոնի բացման շրջանակում, որը կլինի առաջին ներկայացումը Քուվեյթի ողջ պատմության ընթացքում:

Նախքան այդ Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 13-15-ը հյուրախաղերով հանդես է եկել Դուբայում: Թատերաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Վ. Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերայի պրեմիերան Դուբայի նորակառույց օպերային թատրոնում, հանդես են եկել Երևանի օպերային թատրոնն արտիստական իր երկու կազմով:

Թատրոնի մեներգիչ, բաս, Զարաստրոյի դերակատար Զոհրաբ Զոհրաբյանն ասել է, որ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան Հայաստանում երբևէ չի ներկայացվել, միայն եղել է համերգային ձևաչափով: