Նիգերիայում վերջին օրերին հարյուրից ավելի մարդ Է զոհվել հեղեղումների հետևանքով:

Տեղատարափներից հետո ափերից դուրս են եկել երկրի երկու խոշորագույն գետերը՝ Նիգերը և Բենուեն:

Ամենից շատ տուժել են գյուղական շրջանները, որտեղ վարարումների հետևանքով ողողվել են պարենային մշակաբույսերի ցանքատարածությունները, բնակելի տները, ավտոճանապարհները: Հազարավոր մարդիկ հարկադրված են լքել իրենց հարազատ վայրերը Նիգերիայի կենտրոնում և հարավում: Առավել բարդ իրադրություն Է ստեղծվել Նիգերի նահանգում, որտեղ տարերքը 40 մարդու կյանք Է խլել: Ընդամենը հեղեղումներ են եղել Նիգերիայի 12 նահանգներում:

Հորդառատ անձրևները Նիգերիայում Դեռևս չեն հանդարտվում: Երկրի իշխանությունները դիտարկում են արտակարգ դրություն սահմանելու հարցը տարերքի դեմ պայքարում երկրի ռեսուրսները մոբիլիզացնելու համար: