Բրիտանացի հարձակվողի ունիկալ ձեռքբերումը: «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը սահմանեց արդյունավետության լավագույն արդյունքն առաջատար եվրոպական լիգաների ֆուտբոլիստների համար: Մեկ օրացուցային տարում նա խփեց 56 գնդակ:

Վերջին երեքը բրիտանացին խփեց «Սաութհեմփթոնի» հետ խաղում: Սա դարձավ հարձակվողի 8-րդ հեթ-տրիկը մեկ տարվա ընթացքում: Քեյնն անցավ Լիոնել Մեսսիից, ով 2018 թվականին դարձել է 54 գոլի հեղինակ:

Բացի այդ, Քեյնը խփեց ռեկորդ նաև ԱՊԼ-ում: Ալան Շիրերը 1995 թվականին խփել է 36 գնդակ՝ խաղալով «Բլեքբերնի» կազմում, իսկ Հարին, հաշվի առնելով «Սաութհեմփթոնին» խփած գոլերը, դարձավ 39 գոլի հեղինակ: Քեյնը խփած 18 գոլերով գլխավորեց 2017-18թթ. մրցաշրջանի ռմբարկուների մրցավազքը և առաջ անցավ Մոհամեդ Սալահից: