Արդարադատության ակադեմիայի հիմնադրման 5-րդ տարեդարձի օրը, Ակադեմիայում տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի և Բելառուսի պետական համալսարանի դատավորների, դատախազության, դատարանների և արդարադատության հաստատությունների աշխատակիցների վերապատրաստման և որակավորման բարձրացման ինստիտուտի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Փաստաթուղթը ստորագրեցին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Ինստիտուտի տնօրեն Վալերի Գոդունովը:

Միջոցառմանը ներկա էին Ակադեմիայի օտարերկրա գործընկեր կառույցների ներկայացուցիչները, աշխատակազմը, հյուրեր:

Ողջունելով Բելառուսից ժամանած գործընկերներին՝ ռեկտորը նշեց․

«Մեր համագործակցությունը տարբեր օտարերկրյա գործընկերների հետ տալիս է իր դրական պտուղները շատ արագ տեմպերով, վստահ եմ, որ նման ձեռքբերումներ մոտ ապագայում ունենալու ենք նաև Բելառուսի հետ»: