Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի կունենա «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական նորարարական կենտրոնի բացումը։

Եզակի սարքավորումներով հագեցած կենտրոնը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։
Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա կգտնվեն ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, ինչպես նաև` բարձրաստիճան հյուրեր Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակից։