Սեպտեմբերի 25, ժամը 15:00-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը և Ռաֆայել Իսրայելյանի ընտանիքը հրավիրում են բոլորին Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված՝ «Ռաֆայել Իսրայելյան՝ ծանոթ և անծանոթ» ցուցահանդեսի բացմանը:

Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվելու են ճարտարապետի չիրականացված նախագծերը, կառուցված հայտնի շինությունների՝ ճարտարապետական փոքր ձևերի, հասարակական, արդյունաբերական, եկեղեցական կառույցների և հուշարձանների էսքիզներն ու նախնական տարբերակները: