ՎՏԲ-Հայաստան Բանկը IntelExpress դրամական փոխանցումների համակարգի հետ համագործակցության շրջանակներում առաջարկում է իր հաճախորդներին նվազեցված միջնորդավճարով Ռուսաստանի Դաշնություն անհասցե դրամական փոխանցումների իրականացման բացառիկ հնարավորություն։

Այսուհետ IntelExpress համակարգով դրամական միջոցների փոխանցման դեպքում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար գործում է աննախադեպ ցածր սակագին՝ 0.9%: Ստանալ դրամական փոխանցումներ Ռուսաստանի Դաշնությունում հնարավոր է Բինբանկի բաժանմունքներում, որն ունի ավելի քան 500 սպասարկման կետ 180 քաղաքում։

Նշված միջնորդավճարով IntelExpress համակարգի միջոցով ՌԴ փոխանցումների իրականացումն ունի մի շարք առավելություններ.

• ուղարկողի համար ցածր միջնորդավճար;
• դրամական փոխանցումների անհասցեականությունը, ինչը սպասարկման կետի ընտրության հնարավորություն է տալիս;
• փոխանցման արժույթը՝ ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի;
• դրամական փոխանցման նվազագույն սահմանաչափ սահմանված չէ;
• մեկ փոխանցման առավելագույն գումարը՝ 15,000 ԵՎՐՈ/20,000 USD/600,000 RUR:

IntelExpress դրամական փոխանցումները հասանելի կլինեն ստացողին ուղարկելուց հետո 1-5 րոպեների ընթացքում: