Մոսկվայում որոշել են կանգնեցնել հայտնի ճարտարապետ, ԽՍՀՄ Ճարտարապետների միության հիմնադիր, ԽՍՀՄ Ճարտարապետության ակադեմիայի փոխնախագահ Կարո Հալաբյանի հուշարձանը: Ճարտարապետները հավանություն են տվել այդ գաղափարին:

Այն նախատեսվում է կանգնեցնել Մալի Պեսչանի նրբանցքի թիվ 2 բնակելի տան մոտակայքում: Միևնույն ժամանակ Ավանգարդի կենտրոնի ղեկավար Ալեքսանդրա Սելիվանովան դեմ է հանդես եկել այդ մտադրությանը:

Ճարտարապետ Անդրեյ Ասադովը նշել է, որ ճարտարապետների հուշարձաններ նույնպես պետք է տեղադրվեն, քանի որ նրանք ոչ պակաս կարևոր անձինք են, քան կոմպոզիտորները, երաժիշտներն ու նկարիչները: Ասադովը հավելել է, որ վատ չէր լինի նաև, որ Հալաբյանի անվան զբոսայգի կամ պուրակ հայտնվեր:

Կողմ է արտահայտվել նաև ճարտարապետ Վլադիմիր Պլոտկինը: