Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցաքննվել է «Երևան» հիմնադրամում տեղի ունեցած չարաշահումների քննման շրջանակներում։

Այս մասին, «Հայկական ժամանակի» հողարդմամբ, հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վերջինս նշել է, որ Մարգարյանից 1,8 մլրդ դրամ է առգրավվելու։

«Այդ գումարները ենթակա են վերականգման պետական բյուջե: Տարոն Մարգարյանն ընդունել է որոշակի խախտումներ: Մի մասը նրա կողմից յուրացվել էր, մյուս մասի հիմքերն էլ սխալ էր նշվել», - նշել է Վանեցյանը:

Նշված ծավալների գումարի վատնման մասին Վանեցյանը հայտարարել էր նաև նախկինում՝ չնշելով Տարոն Մարգարյանի անունը։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ԱԱԾ-ն Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ էր կատարել՝ առգրավելով «Երևան» հիմնադրամի փաստաթղթերն ու համակարգիչները։ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով: