Google-ը որոշել է փակել YouTube Gaming պլատֆորմը՝ ամբողջությամբ ծառայությունը տեղափոխելով YouTube հարթակ: 2019թ-ի մարտից ընկերությունը կդադարեցնի Google Play-ի և App Store-ի համապատասխան բջջային հավելվածի աջակցությունը: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

YouTube Gaming-ը մեկնարկել էր 2015թ-ին և տեղադրվել որպես հայտնի Twitch տեսասթրիմինգային ծառայության մրցակից: Խաղացողների համար առաջարկվել են այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են տեսախաղերի ուղիղ հեռարձակումներ, խաղերի կատալոգ, չաթ, հովանավորչական բաժանորդագրություններ:

Ներկայումս YouTube-ի «Տեսախաղեր» ալիքի բաժանորդների թիվը, ուր տեղափոխվելու է YouTube Gaming ծառայությունը, մոտ 78.7 միլիոն մարդ է: