Մեսսիից և Կրիշտիանուից հետո լավագույնի վերլուծությունը:

«Բնականաբար, ես ուզում եմ հաղթել «Ոսկե գնդակը»: Բայց դա դժվար խնդիր է: Եվ դա կախված է ոչ միայն ինձանից, այլ նաև թիմակիցներիցս և մի քանի այլ գործոններից:

Այստեղ կարևոր են և՛ ԱԱ-ն, և՛ Չեմպիոնների լիգան: Դրա համար պետք է հասնել համապատասխան արդյունքների. Նախ՝ թիմային հաղթանակների, իսկ հետո նոր՝ անձնական»,- ասել է Նեյմարը:

Նեյմարը ոչ մի անգամ չի հաղթել ԱԱ-ն: Չեմպիոնների լիգա նա, իհարկե, հաղթել է («Բարսելոնայի» հետ, 2015 թվականին):