Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը` դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»։

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է ԲԿ-ի աշխատակիցներից մեկը, ևս մեկը թեթև վնասվածքներ է ստացել։

Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ նախնական տվյալներով` կայանում պայթած թթվածնի բալոնը հիվանդանոցին չի պատկանում: