Լեգենդար Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորյա Թիերե-Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերե-Չապլինը, կայցելեն Հայաստան` ներկայացնելով իրենց համատեղ «Ղողանջ և պատրանք» ներկայացումը, որը կցուցադրվի հոկտեմբերի 3-ին և 4-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնում։

Հրավերը ստացել են Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանից։

Բեմադրության հեղինակը Վիկտորյա Թիերե Չապլինն է, դերերում հանդես են գալիս Աուրելիա Թիերե Չապլինը, Ժեմ Մարտինեսը։

Ներկայացման համաշխարհային պրեմիերան կայացել է Իտալիայում՝ Սպոլետո փառատոնին 2018թ․ հուլիսի 9-ին և 15-ին: Այս ներկայացումը Վիկտորյա Թիերե Չապլինի և Աուրելիա Թիերե Չապլինի նախորդ 2 համատեղ աշխատանքների շարունակությունն է։