Հունաստանը զբոսաշրջիկների համար հարկ է մտցնում, տեղեկացնում է «ՌԳ»-ն`վկայակոչելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային: 2018 թվականի հունվարի 1-ից Հունաստան ժամանող բոլոր զբոսաշրջիկներից հարկ կգանձվի, եթե նրանք հյուրանոցում կամ լիցենզավորված բնակարանում են մնալու:

«Հյուրանոցները իրավունք կունենան համար տրամադրելու մեջ մերժել զբոսաշրջիկներին, եթե նրանք չեն վճարել զբոսաշրջային հարկը, նշվում է հաղորդագրության մեջ:

Օրինակ 5 աստղանի հյուրանոցում պետք է օրական 4 եվրո վճարել, 4 աստղանի հյուրանոցում` 3 եվրո, 3 աստղանի հյուրանոցներում` 1.5 եվրո, մեկ եւ երկու աստղանի հյուրանոցներում` 0.5 եվրո: