Հյուսիսային Կորեայից առնվազն 4 փախստականի մոտ ճառագայթահարման նախանշաններ են գրանցվել, հաղորդում է Հարավային Կորեայի կառավարությունը: Փորձագետները, սակայն, չեն կարողացել ապացուցել՝ արդյոք դա կապված է Փհենյանի միջուկային ծրագրի հետ:

Խոսքը Կիլջուի 30 նախկին բնակիչներից 4-ի մասին է, որտեղ տեղակայված է միջուկային հրաձգարանը: Հենց այս շրջանում, Սեուլի պնդմամբ, Փհենյանն իրականացրել է 6-րդ և ամենահզոր միջուկային փորձարկումը:

Հյուսիսկորեացիները 2009-ի մայիսից մինչև 2013-ի հունվար ճառագայթման են ենթարկվել և մինչև վերջին փորձարկումը անցել դեպի հարավ:

Փորձագետները զգուշացրել են, որ հետագա փորձարկումները կարող են ռադիոակտիվ աղտոտման հանգեցնել: