Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) վերանայել է ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը 2018թ-ի համար՝ այն 4%-ից հասցնելով 5.3%-ի: Այդ մասին ասվում է բանկի 2018թ-ի Ասիայի զարգացման վերաբերյալ նոր տեսության մեջ:

ՀՀ բյուջեով տնտեսական աճը 2018թ-ի արդյունքում նախատեսված էր 4,5%-ի չափով: Մասնավորապես՝ կանխատեսվում էր` արդյունաբերությունում՝ 6,5 տոկոս աճ, գյուղատնտեսության ոլորտում`4 տոկոս աճ:

Բացի այդ, ԱԶԲ-ն բարձրացրել է նաև ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը 2019թ-ի համար՝ 4.2%-ից մինչև 4.5%:

ՀՀ բյուջեով 2019թ-ի համար կանխատեսվում էր 5%:

Գնաճը Հայաստանում 2018թ-ին կանխատեսվում է 2.7%,, իսկ 2019թ-ին՝ 2.5%:

Կենտրոնական Ասիայի ամենաբարձր գնաճը կանխատեսվում է Ուզբեկստանում՝ 16%, Ադրբեջանում՝ 4.5%:

Ինչպես նշում է ԱԶԲ-ն, ՀՀ տնտեսության աճը 2018թ-ի առաջին կիսամյակում կազմել է 8.3%, 2017թ-ի նույն հատվածում 6.9%,

Տարածաշրջանում ամենամեծ աճը կանխատեսվում է Թուրքմենստնում՝ 6%, Վրաստանում այն կլինի 4.9%.: Ամենացածր աճը՝ Ադրբեջանում 1.7%: