ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քրեակատարողական հիմնարկները 2018թ-ի մայիս-սեպտեմբեր ամիսներին 1.5 անգամ ավելի շատ են բեռնաթափվել, քան նախորդ երեք տարում:

Նախարարի հրապարակած տվյալների համաձայն, ընթացիկ տարվա ընդամենը 5 ամսում անազատության մեջ պահվող անձանց թվաքանակը նվազել է 536-ով, ինչը գրեթե 1,5 անգամ գերազանցում է 2015-2017թթ-ին արձանագրված նվազեցման թվաքանակը միասին վերցրած` 344:

Միևնույն պատկերն է նաև պայմանական-վաղաժամկետ ազատման դեպքում. 5 ամսվա ընթացքում պայմանական-վաղաժամկետ ազատվել են 242 դատապարտյալներ, իսկ նախորդող 3 տարում միասին վերցրած` 633: