Հանրապետության հանրակրթական դպրոցներում աշնանային արձակուրդը կսկսվի հոկտեմբերի 29-ից։

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր,մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018թ-ի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, հայտնում է կրթության և գիտության նախարարությունը: