Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է չմեկնել Բաքու, որտեղ հինգշաբթի կկայանա «Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպումը։

Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ESPN-ի թղթակից Մատիաս Կարենը:

«Ասել են, որ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան մասնակցելու Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ղարաբաղ»-ի դեմ խաղին: Հայ-ադրբեջանական հակամարտությունը հաշվի առնելով` Մխիթարյանն անձամբ է ընդունել նման որոշում` սեփական անվտանգության համար», - գրել է լրագրողը:

Նշենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչն այս տարի կանցկացվի ևս Բաքվում: