Անգլիական «Daily Star» պարբերականը ներկայացրել է այն 10 ակումբների անունները, որոնք հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։ Այս մասին է գրում armsport.am-ը:

Ամենայն հավանականությամբ, 28-ամյա ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ներկայիս թիմը։

Մխիթարյանի տրանսֆերում ֆավորիտներ են համարվում ՝

Դորտմունդի «Բորուսիան» և Միլանի «Ինտերը»։ Ավելի քիչ հավանական է «Արսենալի», «Միլանի», «Տոտենհեմի», «Էվերթոնի», «Վեսթ Հեմի», «Վալենսիայի», «Սևիլիայի» և «Աթլետիկոյի» տարբերակները։