Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և «Մուսկարի» ասոցիացիան հայտարարում են, որ հոկտեմբերի 5-ին Կենտրոնի «Արծիվ» սրահում բացվելու է «Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրությունը։

Ցուցադրության շրջանակներում կներկայացվեն հայտնի իրանցի լուսանկարչուհու հիսուներեք աշխատանքներ: Շադի Ղադիրյանի յոթ շարքերի լուսանկարներն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում: Արվեստագետի աշխատանքները ցուցադրվել են տարբեր երկրներում՝ Իրան, Ֆրանսիա, Կանադա, Իտալիա, Բելգիա, Հնդկաստան, ԱՄՆ և այլն:

Հանրության համար ցուցադրությունը գործելու է 2018թ. հոկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 23-ը: Մուտքն անվճար է:

Ցուցադրության կատալոգի տպագրությունը հովանավորել է ՀՀ մշակույթի նախարարությունը: