Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին օրենքը։

Ձայների 149 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատն օրինագիծն ընդունել է հոկտեմբերի 3-ին։

Ըստ նոր օրենքի, տղամարդիկ կենսաթոշակի կանցնեն 65 տարեկանում՝ ներկայիս 60-ի փոխարեն, կանայք՝ 60-ում, ներկայիս 55-ի փոխարեն:

Նշենք, որ կառավարության այս նախաձեռնությունը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Ռուսաստանում։ Գրեթե բոլոր քաղաքներում տեղի են ունեցել երթեր, ցույցեր, եղել են նաև բախումներ ոստիկանության հետ: