Ռուսաստանի Կոստրոմայի մարզում AS-350 ուղղաթիռի կործանման հետևանքով, նախնական տվյալներով՝ զոհվել Է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը:

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է արտակարգ ծառայությունների մի աղբյուր:

«Նախնական տեղեկատվության համաձայն՝ Կարապետյանը գտնվում Էր կործանված ուղղաթիռում», - ասել Է նա:

Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Կարապետյանն արձակուրդում Էր: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում ՏԱՍՍ-ն առայժմ չունի: