Արամ Վարդանյան (ավելի հայտնի է «Վստրեչի Ապեր» մականվամբ) խափանման միջոցը փոխվել է, նա ազատ կարձակվի 50 միլիոն գրավի դիմաց։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Լուսինե Սահակյանը։

Փաստաբանն այլ մանրամասներ չներկայացրեց՝ արդյոք գրավն արդեն վճարված է, թե՝ ոչ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին, ոստիկանության ՔՀԳ վարչության և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների ուղեկցությամբ, Միացյալ Արաբական Էմիրություններից Հայաստան էքստրադիցիայի է ենթարկվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հանցանք կատարելու մեջ մեղադրվող 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։