Հնդկաստանը դեկտեմբերի 28-ին հաջողությամբ փորձարկել է հնդկական արտադրության օդային թիրախների ոչնչացման համար նախատեսված հրթիռները:

The Times of India-ի էլեկտրոնային տարբերակի փոխանցմամբ՝ հրթիռը ստեղծվել է ազգային հակահրթիռային պաշտպանության համակարգի համար:

Պարբերականի տվյալներով՝ փորձարկումը տեղի է ունեցել երկրի արևելքում՝ Օդիշա նահանգում։ Հրթիռը հաջողությամբ խոցել է թիրախը, որի դերում հանդես է եկել 30 կմ բարձրության վրա գտնվող «Պրիտխվի» բալիստիկ հրթիռը։

Սա Հնդկաստանի կողմից հրթիռի արդեն երրորդ փորձարկումն է, նախորդը եղել է մարտի 1-ին ու փետրվարի 11-ին։

Վերջերս Հնդկաստանը ակտիվացրել է աշխատանքներն ազգային հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ուղղությամբ: Երկրի ռազմական հրամանատարության ծրագրերը ներառում են երկէշելոն հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը, որը կարող է պաշտպանել խոշոր բնակավայրերը և երկրի հիմնական ռազմական օբյեկտները: