Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող PicsArt ընկերությունը $2 մլն արժողությամբ լաբորատորիա կբացի Ռուսաստանում և տեղացի ինժեներների կվարձի:

Ստարտափի գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանն ասել է, որ լաբորատորիան զբաղվելու է արհետական ինտելեկտի տեխնոլոգիաներով: Նա հավելել է, որ նախատեսվում է աշխատանքի ընդունել 20 ինժեների, գրում է vc.ru-ն:

Նշենք, որ PicsArt հայկական ստարտափը, որը համանուն հավելվածներ է զարգացնում լուսանկարների խմբագրման համար, հիմնվել է 2012թ-ին: Ընկերությունը ներգրավել է մոտ $45 մլն ներդրում: Ըստ ընկերության տվյալների, ծառայության օգտատերերի թիվը հասնում է 120 մլն, որոնք ամսական մոտ 1 մլրդ պատկեր են ստեղծում:

Ըստ Ավոյանի, ընկերությունն լաբորատորիան կբացի Մոսկվայում, քանի որ Ռուսաստանում ուժեղ է մաթեմատիկական դպրոցը և արհեստական ինտելեկտի ոլորտում աշխատող բազմաթիվ ինժեներներ կան, իսկ մրցակցությունը նրանց համար ավելի ցածր է, քան ԱՄՆ-ում: